Արմփաուեր ՓԲԸ-ն հանդիսանում է Ծրագրի մշակող, սեփականատեր և օպերատոր: 60% բաժնետեր է հանդիսանում Ռենկո Փաուերը, իսկ 40% բաժնեմասը պատկանում է Siemens Project Ventures GmbH (“SPV”)-ին: Ռենկո Փաուերը 75% բաժնեմասով պատկանում է իտալական Ռենկո Ս.Պ.Ա.-ին, իսկ 25% բաժնեմասը պատկանում է իտալական Սիմեստ Ս.Պ.Ա.-ին: Ընկերությունը Հայաստանյան շինարարության ոլորտում գործունեություն է ծավալում արդեն շուրջ 16 տարի: Siemens Project Ventures GmbH (“SPV”) հանդիսանում է Siemens Financial Services (“SFS”)-ի դուստր ձեռնարկություն, որն ամբողջությամբ պատկանում է Siemens AG-ին:
Ռենկո Ս.Պ.Ա.
• Ռենկո Ս.Պ.Ա.-ն հանդիսանում է իտալական մասնավոր, միջին շինարարական խումբ, և Արմփաուեր ՓԲԸ-ի հիմնական բաժնետեր:
• Ռենկո Ս.Պ.Ա.-ն ներկայացուցչություններ ունի Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում: Կենտրոնացած է շինարարության ոլորտի վրա, մասնավորապես` քաղաքային նշանակության շինարարական աշխատանքներ, անշարժ գույքի զարգացում (բնակելի շենքեր և առևտրային կենտրոններ), ծառայություններ (մարդկային ռեսուրսների կառավարում) և էներգետիկ ոլորտ: Ունի շուրջ 4000 աշխատակիցներ:
• Ռենկո Ս.Պ.Ա.-ն Հայաստանում գործունեություն է ծավալում սկսած 1999թ.-ից` ենթակառուցվածքային նախագծերի համար, որպես` նախագծման, գնման և կառուցապատման ծառայություններ մատուցող: Ընդլայնելով գործունեության շրջանակները, ներկայումս ընկերությունը ներգրավված է անշարժ գույքի զարգացման, էլեկտրակայանների շահագործման և սպասարկման աշխատանքներում: Ընկերությունն ունի քաղաքացիական և ենթակառուցվածքային բարդ նախագծերի իրականացման և սպասարկման հզոր փորձ (ներառյալ 1 հիդրոէլեկտրակայանի նախագիծ):
Siemens Project Ventures GmbH (SPV)
Siemens Project Ventures GmbH (SPV)-ն, հիմնադրված լինելով Գերմանիայում, հանդիսանում է Սիմենս Ֆինանսական Գործակալության դուստր ձեռնարկություն: Ընկերությունը, որպես կանոն, ներդրումներ է կատարում արդյունաբերական և տեխնոլոգիական մի շարք ուղղություններում` ներառյալ էլեկտրաէներգիայի արտադրության, հեռահաղորդակցության, առողջապահության և տրանսպորտի ոլորտները:
Սիմեստ Ս.Պ.Ա.
Սիմեստ Ս.Պ.Ա.-ն իտալական ֆինանսավորման զարգացման հաստատություն է (հիմնադրված 1991թ.-ին), որի հիմնական ուղղվածությունն է իտալական ընկերությունների միջազգային զարգացման խթանումը: Տրամադրում է տեխնիկական և ֆինանսական աջակցություն: