Your address will show here +12 34 56 78

Բնապահպանական ազդեցության գնահատումը ԵՀՇԳՑԷ–2-ի կարևոր բաղադրիչներից մեկն է, որի հիմնական նպատակն է ապահովել Ծրագրի իրականացման ընթացքում (նախագծում, իրականացում ու շահագործում) Հայաստանի գործող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Բնապահպանական քաղաքականության և անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի համաձայն գործողությունների իրականացում: Մինչև Ծրագրի իրականացումը, ազդեցության տարածքի իրավիճակը բնութագրելու և գնահատելու համար Ֆիխտներ ընկերությունը իրականացրել է հետազոտություն և տեղում հավաքագրել տվյալներ կենդանական և բուսական աշխարհի, հողի, ջրի, կլիմայի, օդի որակի, աղմուկի, լանդշաֆտի, պատմական և մշակութային վայրերի վերաբերյալ: Ծրագրի համար իրականացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» (ՇՄԱԳ), որը բացահայտում է շինարարության հետևանքով շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների վրա ազդեցության վտանգավորության աստիճանն ու ինտենսիվությունը, ինչպես նաև Բնապահպանական կառավարման պլանի (ԲԿՊ) կազմում, որը նկարագրում է շինարարության հետևանքով շրջակա միջավայրի, հնագիտական, բնական և պատմամշակութային հուշարձանների վրա բացասական ազդեցության կանխարգելման ու մեղմման միջոցառումները և այդ միջոցառումների իրականացման մոնիթորինգն ու վերահսկումը: Շինհրապարակի ներսում գտնվող բնակելի տներ չկան, ուստի ծրագրին առնչվող ֆիզիկական տարաբնակեցում չի նախատեսվել, ինչպես նաև Ծրագրի ազդեցության տարածքում չեն հայտնաբերվել ոչ մի մշակութային կամ պատմական վայրեր: