Your address will show here +12 34 56 78


ԵՀՇԳՑԷ-2-ի շինարարության փուլում մեծ ուշադրություն է դարձվում ծրագրի սոցիալական բաղադրիչին: Այս համատեքստում Ծրագրի ազդակիր համայնքներ են ընտրվել Երևան քաղաքի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանները, ինչպես նաև Այնթափ և Նոր Խարբերդ գյուղական համայնքները: Շինարարության սկզբից մինչ այժմ տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ ինչպես ազդակիր համայնքների ղեկավարների, այնպես էլ համայնքի բնակիչների հետ: Պարբերաբար կազմակերպվում են հանրային քննարկումներ, որոնց ընթացքում Ծրագրի ներկայացուցիչները համայնքներին են ներկայացնում Ծրագրի իրականացման ընթացքը, տեղեկացնում են հնարավոր աշխատատեղերի ստեղծման մասին: Աշխատանքի ընդունման առաջնահերթությունը տալ ազդակիր համայնքների ներկայացուցիչներին` սա ընկերության ռազմավարության կարևորագույն մասն է: Դրա ապացույցն են այն բազմաթիվ աշխատակիցները, ովքեր հանդիսանում են նշված համայնքների բնակիչներ և արդեն իսկ հաջողությամբ աշխատում են ընկերությունում: