10.01.2024թ. Արմփաուեր ՓԲԸ-ի աշխատակիցները կազմակերպել էին «Գենդերային հավասարությունը աշխատավայրում» թեմայով վերապատրաստում Սիեմենս Էներջի ընկերության աշխատակիցների համար: Հանդիպման ընթացքում Արմփաուեր ՓԲԸ-ի աշխատակիցները ներկայացրեցին աշխատավայրում գենդերային հավասարության հասնելու և կանանց նկատմամբ տղամարդկանց բռնության բռնության դեմ պայքարի կարևորության մասին: Քննարկվեց, թե որտեղից է գալիս բռնությունը և ինչ քայլեր կան գենդերային հավասարության հասնելու համար:Վերապատրաստման մասնակիցներին ներկայացվեցին աշխատավայրում բռնության ձևերը, ինչպես նաև գենդերային բռնության տեսանելի և անտեսանելի կողմերը: Հանդիպման ընթացքում Արմինե Հակոբյանը նշեց, որ «Արմփաուեր» ՓԲԸ-ի համար հավասար կառավարումն ու հարգանքը հիմնարար արժեք է, իսկ գենդերային հավասարությունը ընկերության 2024 թվականի թիրախային ուղղություններից է։
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ