Your address will show here +12 34 56 78
"Շինարարական աշխատանքների բարձր ինտենսիվությունը վերականգնված է"
Նոր տեսակի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց Երևանում վերսկսվել են Երևանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան–2–ի շինարարական աշխատանքները: Չնայած որ աշխատանքները ընթանում են ողջ թափով, շինհրապարակում խստորեն պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Համաձայն ՀՀ Պարետի ցուցումների, ստեղծվել են աշխատակիցների անվտանգության և առողջության պահպանման բոլոր կանոնները:

Շինհրապարակ այցելած ՀՀ ԱԱՏՄ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանը նշեց, որ հիվանդության դեմ պայքարը առավել արդյունավետ կլինի եթե գործատուները, շինարարական կազմակերպությունները կիրառեն այն բոլոր կանոնները, որոնք նախատեսված են ներկա փուլում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով հաստատված կանոններով և ուղեցույցներով` ևս մեկ անգամ ընդգծելով, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է այս իրավիճակից դուրս գալու համար: