ՀՀ կառավարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության , Ռենկո Ս.Պ.Ա. ընկերության և Արմփաուեր ընկերության, ինչպես նաև Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի և Ասիական Զարգացման Բանկի միջև ստորագրվեց Երևանում 254 ՄՎտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ Շրջանակային Համաձայնագիրը: Ներդրումային այս նախագիծը կյանքի կկոչվի 25 ամսվա ընթացում` շինարարության ընթացքում ստեղծելով ավելի քան 500 աշխատատեղ: Ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման համար: Այն նախատեսվում է իրականացնել արդիական սարքավորումների ներդրմամբ և գիտական փորձի հիման վրա, ինչի շնորհիվ կունենանք բարձր արդյունավետությամբ և անվտանգ գործող էներգետիկ կայան: Կնվազեցվի նաև Հաայաստանի էներգետիկ համակարգի համար բնական գազի ծախսը և կբարձրանա էներգամատակարարման հուսալիությունը:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏՐՎԵՑ 254 ՄՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ