Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (ԷԵԲՊՆ) աջակցություն է տրամադրել նոր 254 ՄՎտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի շինարարությանը և շահագործմանը: Ժամանակակից և արդյունավետ նոր էլեկտրակայանը կոչվում է ԵՀՇԳՑԷ-2 և կառուցվել է Երևանի արդյունաբերական տարածքում: Այս ծրագրի միջոցով ԷԵԲՊՆ-ը նպատակ ունի.
• բարելավել Էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր արտադրական
հզորությունը,
• ապահովել հուսալի էներգամատակարարում,
• տեղափոխել էներգիայի արտադրության ֆինանսական բեռը
կառավարությունից դեպի մասնավոր հատված,
• խթանել ջերմային տեխնոլոգիայի առևտրային զարգացումը և ծախսերի
նվազեցումը,
• կառուցել էներգիայի արտադրության ենթակառուցվածքի զարգացման և
պահպանման կայուն տեղական հզորություն:
ԵՀՇԳՑԷ-2-ը գտնվում է գործող ԵՀՇԳՑԷ-1-ի կողքին, այդպիսով հնարավորություն է ընձեռնվել համատեղ օգտագործել առկա օժանդակ համակարգերը (օրինակ` ջրի մատակարարման և հեռացման համակարգերը, վառելիք գազի կարգավորիչները, ենթակայանները և սարքերը): Սա թույլ է տալիս նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունները, և խուսափել նմանատիպ նոր վայրի համար անհրաժեշտ ծախսերից:
Հարկ է նշել, որ այս ներդրումային ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար, քանի որ ոլորտն առավել ուժեղանում է դիվերսիֆիկացված ներդրումային բազայի և մասնավոր հատվածի ավելի մեծ մասնակցության արդյունքում: