Your address will show here +12 34 56 78
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Ս.թ. հուլիսի 13-ին Արմփաուեր ՓԲԸ-ի ներկայացուցիչները հերթական այցելությունները ունեցան Ծրագրի սոցիալական բաղադրչի շրջանակներում ազդակիր համայնքներ համարվող Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններ, ինչպես նաև Այնթափ և Նոր Խարբերդ համայնքներ:Հանդիպման նպատակն էր համայնքների ներկայացուցիչներին ներկայացնել Արմփաուեր ՓԲԸ-ի 254ՄՎտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (այսուհետ էլեկտրակայան) շահագործման և սպասարկման մասին տեղեկատվություն, Արտակարգ Իրավիճակներում Արձագանքման Պլանը և Ընկերության Բողոքարկման Մեխանիզմը:Ընկերության ներկայացուցիչների կողմից ևս մեկ անգամ ներկայացվեց որ Էլեկտրակայանը շահագործվում է ՀՀ Օրենսդրությանը, ՄՖԿ-ի և ԱԶԲ-ի ընթացակարգերին և ուղեցույցներին համապատասխան: Հանդիպման մասնակիցների միջև մանրամասն և արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան Էլեկտրակայանի բնապահպանական, սոցիալական ազդեցության հարցերի, արտակարգ իրավիճակների և անվտանգության խնդիրների շուրջ:Հանդիպումների արդյունքում համայնքների ներկայացուցիչների կողմից Էլեկտրակայանի շահագործման հետ կապված որևէ բողոք կամ առաջարկություն չի արձանագրվել: