Your address will show here +12 34 56 78
 
Արմփաուեր ՓԲԸ-ն, հանդիսանալով ծրագրի մշակող, սեփականատեր և օպերատոր, հատուկ նշանակության ընկերություն է, որն իր գործունեությունն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում: Ընկերությունը Ռենկո Ս.Պ.Ա.-ի դուստր ձեռնարկությունն է: 
Ծրագիրը բաղկացած է 254 ՄՎտ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի մշակումից և շահագործումից, որը ՀՀ-ում գործում է «Ստեղծել-Շահագործել-Փոխանցել» սխեմայով: Ծրագիրը կարժենա $ 266 մլն, իսկ շահագործումից հետո արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան կվաճառվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին` համաձայն «Էլեկտրաէներգիայի 25-ամյա ձեռքբերման պայմանագրի»: 
Նոր կայանը կառուցվում է Երևանի համակցված ցիկլով էլեկտրակայանի հարակից տարածքում, որը պատկանում է Երևանի ՋԷԿ-ին: Կայանի կառուցման վայրի ընտրությունն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ այդպիսով հնարավորություն է ընձեռնվում համատեղ օգտագործել առկա օժանդակ ենթակառուցվածքները, ինչպիսիք են ջրի հոսքագծերը, էլեկտրաէներգիայի հաղորդման գծերը, վառելիք գազի կարգավորիչները: 
Ծրագրի հիմնական նպատակներն են`
  • ապահովել հուսալի էներգամատակարարում,
  • խթանել հայկական ներքին էլեկտրաէներգիայի արտադրությունը, 
  • էլեկտրաէներգիայի արտադրման ներդրումային կապիտալ բեռը կառավարությունից տեղափոխել դեպի մասնավոր հատված,
  • նպաստել ջերմային տեխնոլոգիաների զարգացմանը և ծախսերի նվազեցմանը, ինչը հնարավորություն կստեղծի Հայաստանին դառնալ խոշոր զուտ արտահանող երկիր:
  Արմփաուեր ՓԲԸ-ի որդեգրած ռազմավարական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
  • էներգետիկ անվտանգության ապահովում,
  • աշխատատեղերի ստեղծում, 
  • մասնավոր հատվածի խթանում: