Կարևորելով անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող մարդկային ռեսուրսի դերը Երևանի համակցված շոգեգազային ցիկլով հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների իրականացման փուլում` Արմփաուեր ՓԲԸ-ն պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ աշխատակիցների համար: Դասընթացներին արդեն իսկ մասնակցել են տասնյակ աշխատակիցներ: Վերապատրաստումներն իրականացվում են նախապես կազմված և հաստատված ծրագրերին և ժամանակացույցին համապատասխան: Մասնավորապես, 2019թ. նոյեմբերից մինչև 2020թ. հունվար ամիսներն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել հետևյալ թեմաներով դասընթացներ` աղբի և թափոնների կառավարում, աշխատանքներ էլեկտրականության հետ, աշխատանք բարձրության վրա, բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգ, առողջության վրա վնասակար նյութերի ազդեցության կառավարում: Դասընթացներն անցկացվում են մասնագիտական լայն հմտություններով օժտված և բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Վերապատրաստման դասընթացներ` աշխատակիցների համար