Նոր ԵՀՇԳՑԷ – 2-ը բաղկացած կլինի գեներատորով գազատուրբինից (ԳԳՏ), ջերմության վերականգնման շոգեգեներատոր (ՋՎՇԳ) և գեներատորով շոգետուրբինից (ԳՇՏ): Նախատեսվում է, որ կայանը էլեկտրաէներգիա կարտադրի առնվազն 25 տարվա ընթացքում: Տարեկան արտադրությունը կկազմի մինչև 2000 ԳՎտժ: Շինարարության մեկնարկը տրվել է 2019թ. Հուլիսի 1-ին և նախատեսված է ավարտին հասցնել 25 ամսվա ընթացքում: Շինարարական աշխատանքներին ներգրավված կլինեն մոտ 500 մարդ։ Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 120-150 բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որոնցից 50-70-ը արդեն կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար: