2019թ. նոյեմբերի 21-ին Արմփաուեր ՓԲԸ-ի ներկայացուցիչները հանդիպում ունեցան համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը հրավիրված էին Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների, ինչպես նաև Այնթափ և Նոր Խարբերդ գյուղական համայնքների ներկայացուցիչներ: Ընկերության կողմից մասնակիցներին ներկայացվեց Երևանի նոր 254 ՄՎտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի շինարարական աշխատանքների մասին մանրամասն տեղեկատվություն: Հանդիպման ընթացքում տեղի բնակչության կողմից բարձրացվեցին հարցեր, որոնք մանրամասն քննարկվեցին, ինչպես նաև ձեռք բերվեց պայմանավորվածություն` հետագա համատեղ փոխգործակցության վերաբերյալ:
ՏԵՂԻ Է ՈւՆԵՑԵԼ ԱՐՄՓԱՈւԵՐ ՓԲԸ-Ի ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆԴԻՊՈւՄ