Երևանում նոր 254 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի շինարարական փուլի մեկնարկը տրվեց հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Էլեկտրակայանի կառուցման աշխատանքները իրականացնում է իտալական Ռենկո ընկերությունը, որը Հայաստանում իր գործունեությունն է ծավալում շուրջ 20 տարի: «Նոր էլեկտրակայանի կառուցման աշխատանքները Ռենկո ընկերության ամենամեծ և ռազմավարական ծրագիրն է լինելու Հայաստանում», հայտնում է Ռենկո ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջովանինին: Շինարարությունը կտևի մոտ 25 ամիս և կարժենա 266 մլն դոլար: Կայանի օգտակար գործողության գործակիցը կհասցվի 53.5 %-ի:
Տեղի է ունեցել 254 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրման արարողությունը: