Your address will show here +12 34 56 78

Արմփաուեր ՓԲԸ-ն, հանդիսանալով ծրագրի մշակող, սեփականատեր և օպերատոր, հատուկ նշանակության ընկերություն է, որն իր գործունեությունն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում: Ընկերությունը Ռենկո Ս.Պ.Ա.-ի դուստր ձեռնարկությունն է:
Ծրագիրը բաղկացած է 254 ՄՎտ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի մշակումից և շահագործումից, որը ՀՀ-ում գործում է «Ստեղծել-Շահագործել-Փոխանցել» սխեմայով: Ծրագիրը արժեցել է $ 266 մլն, իսկ շահագործումից հետո արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան վաճառվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին` համաձայն «Էլեկտրաէներգիայի 25-ամյա ձեռքբերման պայմանագրի»:

Ծրագրի հիմնական նպատակներն են`
• ապահովել հուսալի էներգամատակարարում,
• խթանել հայկական ներքին էլեկտրաէներգիայի արտադրությունը,
• էլեկտրաէներգիայի արտադրման ներդրումային կապիտալ բեռը կառավարությունից տեղափոխել դեպի մասնավոր հատված,
• նպաստել ջերմային տեխնոլոգիաների զարգացմանը և ծախսերի նվազեցմանը, ինչը հնարավորություն կստեղծի Հայաստանին դառնալ խոշոր զուտ արտահանող երկիր:

  Արմփաուեր ՓԲԸ-ի որդեգրած ռազմավարական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
• էներգետիկ անվտանգության ապահովում,
• աշխատատեղերի ստեղծում,
• մասնավոր հատվածի խթանում: