Your address will show here +12 34 56 78

Սոցիալական ազդեցության գնահատումը ԵՀՇԳՑԷ – 2-ի կարևոր բաղադրիչներից մեկն է: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում, ծրագրի ազդեցության տարածքի բնակչությունը կարելի է բաժանել Շենգավիթ (մոտ 140.000 բնակիչ) և Էրեբունի (մոտ 117.000 բնակիչ) վարչական տարածքների քաղաքային բնակչության և Այնթափ (մոտ 11.000 բնակիչ) և Խարբերդ (մոտ 17.000 բնակիչ) գյուղական համայնքների բնակչության: Հաշվի առնելով ներկայումս երկրում տիրող գործազրկության բարձր մակարդակը, ԱրմՓաուեր ՓԲԸ-ն հետամուտ է լինում շինարարարական աշխատանքներին Երևանից և մոտակա գյուղերից տեղական աշխատուժի ներգրավմանը, ինչն էլ և բարենպաստ պայմաններ է ստեղծում դրամական միջոցների ներհոսքի համար: Հարակից գյուղերի գյուղապետերի և վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շինարարության ընթացքում տեղի բնակչությանը առաջնահերթ աշխատանքով ապահովելու հարցով: