Your address will show here +12 34 56 78
Հաստատվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» պետական փորձաքննական  եզրակացությունը 

2019թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից հաստատվեց  Երևանում նոր 254 ՄՎտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով (ՀՇԳՑ) էլեկտրակայանի կառուցման և շահագործման «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» պետական փորձաքննական  եզրակացությունը:

Համաձայն տրված դրական եզրակացության` նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա թույլատրելի նորմայի սահմաններում է:

Օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել են հանրային քննարկումներ, որոնց ընթացում տեղական ինքնակառավարման մարմինները  և հասարակայնությունը հավանություն են տվել նախատեսվող գործունեության իրականացմանը:

Փորձաքննական գործընթացում նախագիծը լրամշակվել է, հաշվի են առնվել դիտողություններն ու առաջարկությունները: