2021թ. նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Երևանում տեղի ունեցավ 254 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:Կարգաբերման աշխատանքների ավարտից հետո Էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան։
254 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությունը