«Արմփաուեր» ՓԲԸ-ն հաջողությամբ մշակել և ներդրել է բողոքարկման մեխանիզմը: Մեխանիզմը ներդրվել է ինչպես Ընկերության աշխատակիցների, այնպես էլ բոլոր շախագրգիռ կողմերի համար:
Ծրագրին առնչվող ցանկացած խնդիր կարող է բարձրաձայնվել ինչպես պաշտոնապես, այնպես էլ անանուն: Բողոքարկման մեխանիզմը գործում է բավական ճկուն` հնարավորություն տալով խնդիրները լուծել արագ և արդյունավետ:
Բողոքարկման մեխանիզմը մշակվել է վստահ լինելու համար, որ ստացված յուրաքանչյուր բողոք գրանցվում է համապատասխան գրանցամատյանում, և որ բողոքառուն տեղյակ է` երբ և ինչպես ակնկալել իր բողոքի պատասխանը:
Ցանկացած բողոքի դեպքում կարող եք ներբեռնել ներքևում առկա Բողոքարկման Ձևաչափը և լրացնելով այն ուղարկել Ընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին:
"Բեռնել բողոքարկման ձևաչափը"