Your address will show here +12 34 56 78
"Շինարարական աշխատանքների ժամանակավոր նվազեցում"

Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԲ ընկերությունը որոշել է 14-օրյա ժամանակահատվածով նվազագույնի հասցնել 250 ՄՎտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր ջերմակայանի կառուցման Նախագծի շինհրապարակում ընթացող գործունեությունը։Սույն որոշումը կապված է Իտալիայում և Եվրոպայում COVID-19 վիրուսի տարածմամբ և դրա սահմանափակմանն ուղղված միջոցառումներով, որոնք խոչընդոտում են նախագծային աշխատանքների, նյութերի մատակարարման և աշխատանքների ղեկավարման մեջ ներգրավված մասնագետների տեղաշարժին։Շինարարական աշխատանքներում ներգրավված տեղացի աշխատակիցները ներկայումս գտնվում են վարձատրվող արձակուրդում։Աշխատանքների լրիվ ծանրաբեռնվածությամբ վերսկսումը նախատեսված է ս․թ․ մարտի 26-ից։