Your address will show here +12 34 56 78
Փոխվարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռենկո և Արմփաուեր ընկերությունների ներկայացուցիչներին` գլխավոր տնօրեն Ջիովաննի Ռուբիննի գլխավորությամբ:  Կողմերն անդրադարձել են Երևանում կառուցվող 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին: Ջիովաննի Ռուբիննին ընդգծել է, որ չնայած «Covid-19» համավարակով պայմանավորված ի հայտ եկած որոշակի խնդիրներին, այնուամենայնիվ շինարարական աշխատանքներն ընթանում են հիմնականում ըստ ժամանակացույցի և էլեկտրակայանը կգործարկվի 2021թ. աշնանը` ինչպես և նախատեսված էր: Տիգրան Ավինյանը ևս ընդգծեց ծրագրի կարևորությունը և Հայաստանի էներգետիկ համակարգը արդյունավետ հզորություններով համալրելու հնարավորությունը: Ըստ փոխվարչապետի էլեկտրակայանի կառուցումը կարելի է որակել որպես հաջողված ծրագիր, իսկ առաջացած խնդիրները` լիովին լուծելի:  Տիգրան Ավինյանը հայտնել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և ապագա ծրագրերի շուրջ քննարկումները: 

  • Text Hover